Հրդեհ Աթոյան փողոցում․ տուժածներ չկան

Հրդեհ Աթոյան փողոցում․ տուժածներ չկան

Օգոստոսի 30-ին, ժամը 15:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան փողոցում գտնվող «Զովք» սուպերմարկետի մոտակայքում գտնվող ավտոտնակների հետնամասում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:49-ին, մարվել՝ 16:29-ին։ Այրվել են կուտակված աղբ (1 խմ) և ավտոտնակում՝ կենցաղային իրեր:

wp-apeth