Գյումրիում ևս մեկ տնակային մանկապարտեզ քարաշեն շենք կունենա

Գյումրիում ևս մեկ տնակային մանկապարտեզ քարաշեն շենք կունենա

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի շրջանակներում շարունակվում են «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի կառուցման շինաշխատանքները: Ծրագրի իրականացման համար ներդրվել է մոտ 172 մլն դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է մոտ 20 մլն դրամ: Մանկապարտեզը նախատեսվում է 75 երեխայի համար, տեղեկացնում է «Արմենպրեսը»:

 Գումարի 20 տոկոսն, ըստ պայմանավորվածության, ներդնելու է համայնքը: Հաստատված արժեքի 5 տոկոսն արդեն համայնքապետարանը փոխանցել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանը: Մանկապարտեզն ունենալու է նաև  ջեռուցման լոկալ  համակարգ: Երկհարկանի մանկապարտեզի շինարարության վերջնաժամկետ է նշվում 2021 թվականի հունիսը: 1992 թվականից ի վեր «Սուրբ Մարիամ» մանկապարտեզը գործել  է տնակային պայմաններում:

wp-apeth