1 օրում 10 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

1 օրում 10 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Օգոստոսի 27-ին, ժամը 12.00-ին, Երևանի Նոր Խարբերդի Կենտրոնական և 11-րդ
փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2109-ի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 27-ին, ժամը 14.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 27-ին, ժամը 17.35-ին, հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել 6 ամսական երեխա։ Ծնողը հայտնել է, որ երեխան մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Արշակունյաց պողոտայում անհայտ ավտոմեքենաների վթարի ժամանակ. իրենք եղել են մեքենաներից մեկում:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 27-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Երևանի Խորենացու փողոցում նկատել են մոպեդով վթարված քաղաքացու, որը հայտնել է, որ իր մոպեդին հարվածել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.40-ին, Երևանի Խորենացու փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել մոպեդին։ 22-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 20.05-ին Սարի թաղի 21-րդ փողոցից բերման է ենթարկվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 27-ին, ժամը 00.50-ին, Երևանի Գագարինի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոտնակի դարպասին՝ վնասելով ներսում կայանված «Մերկուրի» մակնիշի ավտոմեքենան. «Նիսանի» 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Oգոստոսի 27-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 18-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 22.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել նաև «Նիսանի» 19-ամյա ուղևորը:
Կատարվում է քննություն։

***

Oգոստոսի 27-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոց- Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21014» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21014-ի» 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 27-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Նորատուս-Գավառ ճանապարհի 1-ին կմ-ին «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 55-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 27-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրազի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

wp-apeth