Օգնության են հասել փրկարարները

Օգնության են հասել փրկարարները

Օգոստոսի 26-ին, ժամը 19:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուլնեցի փողոցի 1-ին փակուղու թիվ 3 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, քաղաքացին ներսում ընկել է և չի կարողանում բացել դուռը. փրկարարները բացել են շտապօգնության կարիք ունեցող քաղաքացու բնակարանի դուռը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են Փեփրոնե Ու․-ի (ծնված 1932 թ.) բնակարանի դուռը և հայտնաբերել վերջինիս՝ ընկած սանհանգույցի հատակին:

Փրկարարները Փեփրոնե Ու․-ին բարձրացրել և տեղափոխել են անկողին. շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

wp-apeth