Եվրոպայի լիգա. «Նոան» պարտվեց «Կայրաթին»

Եվրոպայի լիգա. «Նոան» պարտվեց «Կայրաթին»

Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում «Նոան» Ալմաթիում 4:1 հաշվով պարտվեց «Կայրաթին» և դուրս մնաց հետագա պայքարից: Խաղի հաշիվը բացեց Հայաստանի փոխչեմպիոնն, աչքի ընկավ Կիրիլ Բոռը խաղի 8-րդ րոպեին:

Չորս րոպե անց Ալիկուլովը հավասարեցրեց հաշիվը, իսկ ընդմիջման թիմերը գնացին արդեն տանտերերի առավելությամբ: «Կայրաթին» առաջ մղեց Վագներ Լավը 35-րդ րոպեին: Բրազիլացին դուբլ ձևակերպեց երկրորդ կեսում՝ գրավելով Վիմերկատիի դարպասը 70-րդ րոպեին: Խաղին վերջակետ դրեց Ադերինսոլան՝ գոլի հեղինակ դառնալով խաղի ավարտից վայրկյաններ առաջ:

wp-apeth