Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ

Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մերժեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցով միջնորդության վերաբերյալ որոշումը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», դատարանը հիմնավոր համարեց Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը և այն անփոփոխ թողեց: Այսպիսով՝ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը:

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է ծանր հետեւանքներ առաջացնելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար (ՀՀ քրեական օրենսգրքի վեց հոդվածով՝ 308-րդ հոդվածի 2-րդ մաս (երեք դրվագ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ (երկու դրվագ), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ, 314-րդ հոդվածի 1-ին կետ, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):

Գագիկ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նա մեկ տարուց ավելի գտնվում է կալանքի տակ:

wp-apeth