Բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված

Բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 12-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման` 5, յուրացման կամ վատնման ու պաշտոնեական լիազորությունները չարաշահելու` 3-ական, բնակարանային գողության, շորթման, ապօրինի ծառահատման և թմրամիջոցի մաքսանենգության՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ալիմենտ չվճարելու, սեռական հարաբերության հարկադրելու ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։

  • Հայտնաբերվել է 4 հետախուզվող։
  • Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք հասցնելու և բնակարանային գողության 1-ական դեպք։

wp-apeth