Մարել են ընդհանուր 1.6 հա տարածքում բռնկված հրդեհները

Մարել են ընդհանուր 1.6 հա տարածքում բռնկված հրդեհները

Օգոստոսի 25-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 6000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 300 քմ, 2000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 2000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 200 քմ,

  • Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 300 քմ,
  • Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 5000 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 1.6 հա:

wp-apeth