Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 271 մարդու մոտ, որից 249-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 20, ընդհանուր մեկուսացված է 38 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 186 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 9314 փորձանմուշի հետազոտություն:

wp-apeth