Գյումրիում քննարկել են մանկապարտեզների հնարավոր վերաբացումից հետո աշխատանքների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր

Գյումրիում քննարկել են մանկապարտեզների հնարավոր վերաբացումից հետո աշխատանքների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր

Գյումրու համայնքապետարանի կրթության բաժնի պետ ժ/պ Շողիկ Ալեքսանյանն օգոստոսի 24-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համայնքային ենթակայության մանկապարտեզների տնօրենների հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են պարետի որոշմամբ տվյալ կառույցների հնարավոր վերաբացումից հետո աշխատանքների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Շողիկ Ալեքսանյանն առանձին-առանձին անդրադարձել է յուրաքանչյուր կառույցի, տնօրեններից հետաքրքրվել հուզող հարցերի ու խնդիրների մասին: Վերը նշված կառույցների ղեկավարների կողմից առաջ են քաշվել մի շարք հարցեր, որոնք քննարկվել են տեղում:

wp-apeth