Ակումբը կարող է բաց չթողնել խաղացողին. ՖԻՖԱ-ն ժամանակավոր կանոններ է սահմանել

Ակումբը կարող է բաց չթողնել խաղացողին. ՖԻՖԱ-ն ժամանակավոր կանոններ է սահմանել

ՖԻՖԱ-ն ժամանակավոր կոնոններ է սահմաել, որոնք վերաբերում են խաղացողների ազգային ընտրանիներին միանալուն: Կանոնները գործելու են սեպտեմբերին կայանալիք հավաքականի խաղերի ժամանակահատվախում:

Հիմա ակումբն իրավունք ունի բաց չթողնել իր ֆուտբոլիստին, եթե վայրում, որտեղ մնում է ակումբը կամ տեղի է ունենում հավաքականի խաղը, սահմանված է պարտադիր կարանտին առնվազն հինգ օրով, կամ գործում է ելքի կամ մուտքի արգելք:

Ակումբները կարող են բաց չթողնել իրենց խաղացողներին, եթե վերջիններիս հետ կապված համապատասխան մարմինները, որոնք պարտադիր կարանտին սահմանելու կամ ելքի սահմանափակում մտցնելու որոշումներ են կայացնում, չեն անում բացառություններ: Այս կանոնները գործելու են օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 8-ը տղամարդկանց հավաքականների, իսկ սեպտեմբերի 14-ից մինչև սեպտեմբերի 22-ը կանանց հավաքականների համար:

wp-apeth