Մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է

Մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ»,- հավելել է Ստեփանյանը:

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, թե իբր Գորանբոյի ուղղությամբ ՀՀ զինված ուժերը դիվերսիոն հարձակման փորձ են իրականացրել, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ կողմից գերեվարվել է դիվերսիոն խմբի հրամանատար ավագ լեյտենանտ Գուրգին (այդպես է նշված հայտարարության մեջ) Ալբերյանը:

wp-apeth