Լոռու մազպետն հանդիպել է Թովմաս Գրիգորյանի հետ

Լոռու մազպետն հանդիպել է Թովմաս Գրիգորյանի հետ

Լոռու մարզպետն ընդունել է «Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր-տնօրեն Թովմաս Գրիգորյանին և ակումբի ներկայացուցիչներին, հայտնում են մարզպետարանից:

Նշվում է, որ մարզպետարանը հնարավորինս կաջակցի «Լոռի» ֆուտբոլային ակումբին. բոլոր միջոցներն ու լծակները պատրաստ են գործադրել, որպեսզի հայկական ֆուտբոլի համբավը վերականգնվի և զարկ տրվի մարզաձևի զարգացմանը, իսկ Լոռվա ակումբի վարկանիշը է՛լ ավելի բարձրանա: «Լոռի» ՖԱ-ին մարզի ղեկավարը հայտնե է իր անվերապահ աջակցությունը:

  • Կազմակերպչական հարցերին զուգահեռ՝ թիմի համար առաջնային է նաև հոգեբանական աջակցությունը. ամեն ինչ կանենք ձեր կողքին լինելու, ոգևորելու և դրական ձեռքբերումները կրկնապատկելու համար, ակումբի ցանկացած ձեռքբերում նշանակալի և ոգևորող է նաև մեզ համար, – նշել է մարզի ղեկավարը:
  • «Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանն իր հերթին շեշտել է՝ մարզային ղեկավարության կողմից ուշադրությունը ոգևորող է, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող՝ փորձությունները պատվով հաղթահարելու ու որակյալ խաղ ցուցադրելու առումով:
  • Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հանրապետության ողջ տարածքում մարզադաշտերի կառուցման տեմպին, սպորտի զարգացման ուղղությամբ պետության որդեգրած քաղաքականությանը:

  • Մարզաձևի զարգացման լավագույն գրավականը համայնքներում կառուցվող բազմաթիվ մարզադաշտերն են և երիտասարդների շրջանում մեծ ոգևորությունը, որն այսօր նկատելի է, ապացուցում է՝ ֆուտբոլը զարգանալու մեծ հեռանկարներ ունի: Լոռու մարզպետի ակնկալիքն է՝ եկող տարի մարզային առաջնություն կազմակերպել:

  • Մարզի ղեկավարն ասել է՝ խաղադաշտերի կառուցման այս տեմպը պահպանվի՝ նախաձեռնությունը հնարավոր կլինի հաջողությամբ իրագործել, մարզում ակտիվացնել սպորտային կյանքն ու հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ:

  • Հանդիպման ավարտին «Լոռի» ՖԱ-ի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը Անդրեյ Ղուկասյանին խորհրդանշական նվեր է հանձնել՝ մարզաշապիկ՝ մարզպետի անունով:

wp-apeth