Ստեփանավանում այրվել է տան տանիք

Ստեփանավանում այրվել է տան տանիք

Օգոստոսի 24-ին, ժամը 11։37-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում այրվում է տան տանիք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան փողոցի տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։05-ին, մարվել՝ 12։45-ին: Այրվել են տան փայտյա առաստաղը (մոտ 15 քմ) և տանիքի կառուցատարրերը (մոտ 50 քմ)։

wp-apeth