Փորձել են պայթեցնել Վրաստանի հայ պատգամավորի եղբոր մեքենան․ Հենզել Մկոյանը վստահ է՝ թիրախն ինքն էր

Փորձել են պայթեցնել Վրաստանի հայ պատգամավորի եղբոր մեքենան․ Հենզել Մկոյանը վստահ է՝ թիրախն ինքն էր

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել խորհրդարանի «Վրացական երազանք» կուսակցության մեծամասնական պատգամավորի եղբորը պատկանող մեքենայի պայթեցման փորձի առթիվ:

Ինչպես հաղորդել են Վրաստանի ՆԳՆ-ից JNEWS-ի հետ զրույցում, հետաքննությունը տարվում է Վրաստանի ՔՕ 229-րդ հոդվածի առաջին մասով, ինչը ենթադրում է պայթյուն:

Օգոստոսի 21-ին Ախալքալաքում, Սամցխե-Ջավախեթիի համալսարանի մոտակայքում, ճանապարհին փորձել են պայթեցնել Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր՝ Մարտուն Մկոյանի Mersedes մակնիշի ավտոմեքենան: Պայթյունից վնասվել են Մարտուն Մկոյանի լսողական ընկալիչները:

JNEWS-ի հարցին, արդյո՞ք այսքանից հետո գործող պատգամավոր Հենզել Մկոյանը պատրաստվում է մասնակցել հոկտեմբերին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, վերջինս ասել է.

«Ես չեմ ուզում, ժողովուրդն  է ուզում, որ մասնակցեմ ընտրություններին: Երևի այսքան դեպքերից հետո արդեն առաջադրեմ թեկնածությունս որպես անկախ պատգամավոր: Այսօր ես տեսնում եմ, որ իմ գլխին ամեն շաբաթ մի բան բերում են»:

Նշենք, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Վրացական երազանք» կուսակցությունը Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանից որպես մեծամասնական թեկնածու առաջադրել է Սամվել Մանուկյանին, ոչ թե Հենզել Մկոյանին: Հավելենք, որ Հենզել Մկոյանը Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է սկսած 1999 թվանակից մինչ օրս:

Jnews-ի հարցին, ինչպես է դեպքը եղել Մարտուն Մկոյանը հրաժարվել է պատասխանել՝ պատճառաբանելով, որ լավ չի լսում:

Իսկ պատգամավոր Հենզել Մկոյանն ասել է. «Ես հյուրեր ունեի, նրանց հետի էի, զանգեց եղբայրս, ասաց շատ մեծ պայթյուն է եղել իր կողքին, որից ինքը սկսել է լսելու ունակությունը կորցնել, բացի դրանից մեքենայի վրա մուր է հայտնվել, մեքենայի բոլոր 6 անվտանգության գոտիները բացվել են: Ես եկա դեպքի վայր տեսա, որ ծառի տակ ճյուղերը ջարդված են, պայթյունից ծառի տակ փոս է առաջացել: Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ շենքերի ապրողները դուրս են եկել վախեցած, պայթյունը լսել են նույնիսկ քաղաքի կենտրոնում»:

mkoyasn

Պատգամավորը եղբոր մեքենայի պայթյունի փորձը կապում է իր գործնեության հետ և վստահ է, որ նպատակակետը ինքն է եղել, ոչ թե եղբարը:

«Սա մեր ընտանիքի վրա մտածված է կատարվում: Երեկ երեկոյան եղբորս մեքենայով ես իջել եմ Հէկ, երևի սա էլ են հաշվի առել: Դուք երեևի իմ ֆեյսբուքյան էջում տեսել եք, որ հուլիսի 20-ին ինձ զանգել և սպառնացել են, որ տնից դուրս չգամ, խելոք նստեմ տանը, ընտրություններին չմասնակցեմ, թե չէ իրենք ինձնից ամենաթանկագինը կխլեն: Երկրորդ անգամ ամսի 24-ին զանգել են վայբերով, ռուսական համարով, ասել են՝ անպայման պետք է մեծ գումար ուղարկեմ, եթե՝ ոչ, ապա նրանք ինձ կսպանեն: Նա ասաց, որ 15 տարի նստել է և պատրաստ է ևս 20 տարի նստել, եթե ես չկատարեմ պահանջը: Ես դիմեզի գլխավոր դատախազություն որպես պատգամավոր, որ ինձ վախեցնում են, դիմեցի պարոն Շոթաձեին, նա իմ դիմումն ուղարկել է Ախալցիխեի ոստիկանություն: Այսօր եղավ այն, ինչը սպասելի էր, այսինքն՝ այդ մարդիկ պատահական մարդիկ չեն: Մարտի 26-ին իմ վրա կատարվեց մահափորձ, տեսանյութերը կան, այսօր հասավ այն վիճակին, որ իմ ընտանիքի անդամները, իմ երեխաները, իմ կինը՝ բոլորի հոգեբանությունը խառնվել է, նրանք գիշերը չեն քնում, դեղորյաք են խմում: Այսօր մենք անպաշտպան ենք, որովհետև դեպքերը լինում են, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Ես կարծում եմ, որ հիմնական նպատակակետը ես եմ եղել, ոչ թե եղբայրս», – ասել է Հենզել Մկոյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին պատգամավոր Հենզել Մկոյանի փաստաբանը հայտարարել էր, որ Մկոյանին շանտաժի են ենթարկում, սպառնում սպանել, և նրանից 5 մլն դոլար շորթելու փորձ է եղել: Արդեն օգոստոսի 12-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարություն տարածեց, որ Սամցխե-Ջավախքի ոստիկանությունում հետաքննությունն իրականացվում է Քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի «Դ» ենթակետով, որը ենթադրում է շորթում՝ խոշոր գումար ստանալու նպատակով, որը ուղեկցվում է զոհի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ բռնության սպառնալիքով, նրանց ունեցվածքի ոչնչացմամբ կամ վնասմամբ, լուրերի տարածմամբ կամ այլ տեղեկությունների տարածմամբ, ինչը կարող է էականորեն խախտել նրանց իրավունքները:

wp-apeth