Հրդեհ Արտաշատ քաղաքում

Հրդեհ Արտաշատ քաղաքում

Օգոստոսի 21-ին, ժամը 06։47-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Ներսիսյան փողոցում՝ հացատան տանիքից, ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող հացատան սրահի գույքը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:47-ին, մարվել` 08:06-ին: Այրվել է «Ազատ Հակոբյան» ՍՊԸ-ի առանձնասենյակների և տնօրինության սենյակի գույքը մասնակի (տարածքի ընդհանուր մակերեսը՝ 380 քմ):

wp-apeth