Ոստիկանության բուժվարչության հոսպիտալը ` COVID-19-ի դեմ պայքարում. ամփոփվել են աշխատանքները

Ոստիկանության բուժվարչության հոսպիտալը ` COVID-19-ի դեմ պայքարում. ամփոփվել են աշխատանքները

Հայաստանի ոստիկանության բուժվարչության հոսպիտալը մարտի 19-ից ներգրավվել է նոր կորոնավիրուսով վարակված պացիենտներին բժշկական օգնություն ցուցաբերելու աշխատանքներում:

Առ այսօր հոսպիտալ է ընդունվել Covid 19-ով վարակված 2227պացիենտ, դուրս է գրվել 2166-ը, որոնցից 2073-ը առողջացումով և լավացումով, իսկ 70-ը տեղափոխվել են` բազմապրոֆիլային հիվանդանոցում հետագա բուժումը շարունակելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ցավոք, արձանագրվել է մահվան 23 դեպք, որոնցից 2-ն այլ հիվանդություններից:

Այս ընթացքում հոսպիտալում իրականացվել են հսկայածավալ՝ կապիտալ և ընթացիկ վերանորոգման, տեխնիկական վերազինման, բժշկական գույքի համալրման ու կահավորման աշխատանքներ:

Հիմնանորոգվել է հոսպիտալի բուժական մասնաշենքերի տանիքը, պացիենտների սպասարկման պայմանները բարելավելու նպատակով վերանորոգվել է 4 բաժանմունք` շուրջ 2500քմ ընդհանուր մակերեսով: Կատարված վերանորոգման և վերակառուցման աշխատանքների արդյունքում հոսպիտալում ծավալվել է 235 մահճակալ, որից 10-ը վերակենդանացման բաժանմունքում:

Մեծ աշխատանքներ են իրականցվել հոսպիտալի տեխնիկական վերազինման ուղղությամբ: Հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի 10 մահճակալից յուրաքանչյուրը համալրվել է արհեստական օդափոխման սարքով, մոնիտորով, ավտոմատ ներարկիչներով, պացիենտի վարման և խնամքի համար անհրաժեշտ գործիքներով և պարագաներով (գլյուկոմետրեր, պուլսօքսիմետրեր, հակապառկելախոցային ներքնակներ, հեռահար ինֆրակարմիր ջերմաչափեր, սանիտարական հարմարանքով՝ աթոռ, սայլակներ և այլն):

Վերակենդանացման բաժանմունքը թթվածնով ապահովելու նպատակով  ձեռք են բերվել և մոնտաժվել թթվածնային կայան (ժամում 5.5խմ հզորությամբ), 4 հեղուկ թթվածնի դուարներ և 65 թթվածնի բալոններ:

Բուժական բաժանմունքների թթվածնով անխափան մատակարարումն ապահովելու համար կառուցվել և մոնտաժվել է նոր թթվածնային կայան (ժամում 62 խմ հզորությամբ)` 120կվտ հզորությամբ էլեկտրական գեներատորով: Կայանն արդեն իսկ անցել է անհրաժեշտ փորձարկումները և պատրաստ է շահագործման: Իսկ մինչ այդ, պացիենտների թթվածի մատակարարումն ապահովվել է ձեռք բերված 127 թթվածնի շարժական խտացուցիչ սարքերի միջոցով:

Էապես ընդլայնվել են հոսպիտալի ախտորոշիչ հնարավորությունները: Covid 19-ով պացիենտների լաբորատոր հետազոտությունները կազմակերպելու նպատակով ձեռք են բերվել արյան գազերի ավտոմատ վերլուծիչ սարք, կոագուլոմետր, նաև ընդլյանվել է իրականացվող լաբորատոր թեստերի անվանացանկը (կատարվում են ֆերիտինի, ՑՌՍ-ի քանակական, պրեկալցիտոնինի, տրոպոնինի, լակտատ դեհիդրոգենազայի և այլ հետազոտություններ):

Ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունքը համալրվել է թվայնացված ռենտգեն սարքով, վերամոնտաժվել և համալրվել է ռենտգեն կաբինետի լաբորատորիան, ձեռք է բերվել շարժական ուլտրաձայնային սարք՝ տեղափոխման դժվարություններով պացիենտների հետազոտությունը հիվանդասենյակներում կատարելու նպատակով:

Զգալիորեն համալրվել է հոսպիտալի մահճակալային ֆոնդը և կահավորանքը:

Ձեռք է բերվել 107 մեխանիկական մահճակալ 2 կառավարման բռնակով, 70 կողապահարան և այլն:

Covid 19-ով պացիենտների դեղերով, բժշկական նշանակության ապրանքներով և հանդերձանքով ապահովումը գործնականում եղել է լիարժեք և անխափան:

 Բուժական գործընթացն իրականացվել է առողջապահության նախարարի հրամաններով և ցուցումներով հաստատված ուղեցույցներին համապատասխան:

Այսպիսով` հարկ է նշել, որ հոսպիտալում իրականացված աշխատանքների, բարեփոխումների, կազմակերպչական միջոցառումների արդյունքում, այդ թվում հագեցվածության և բժշկական անձնակազմի ձեռք բերած փորձառության ու մասնագիտական հմտությունների շնորհիվ փրկվել են բազմաթիվ կյանքեր:

wp-apeth