Բացահայտել են հանցագործության 68 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված

Բացահայտել են հանցագործության 68 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Մասնավորապես՝ խարդախության՝ 13, մարմնական վնասվածք հասցնելու` 11, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման` 8-ական, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 5, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, յուրացման կամ վատնման ու մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 3-ական, բնակարանային գողության, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի և ընտանեկան բռնության՝ 2-ական, անձի առևանգման, կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես և շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու ու թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը` դրանք իրացնելու նպատակով՝ 1-ական դեպք։

  • Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
  • Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք:

wp-apeth