«Արտաշատի» ԲԿ-ն ամփոփել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում կատարած աշխատանքները:

«Արտաշատի» ԲԿ-ն ամփոփել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում կատարած աշխատանքները:

Արարատի մարզի «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն 01․04․2020թ․-ից՝ նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարում, վերապրոֆիլավորվեց ինֆեկցիոն հիվանդանոցի, և այդ կարգավիճակում աշխատեց մինչև 16․08․2020թ։

Այդ ընթացքում հիվանդանոց են ընդունվել 1201 հիվանդ, որոնք եղել են ինչպես Արարատի մարզից, այնպես էլ՝ ՀՀ այլ մարզերից և Երևանից

  • 1094 հիվանդ հիվանդանոցից դուրս է գրվել առողջացած
  • 72 հիվանդներ տեղափոխվել են այլ բժշկական կենտրոններ
  • 35 հիվանդ մահացել է

Հիվանդանոցը հագեցվել է նոր ժամանակակից սարքավորումներով, գույքով և պարագաներով։ Վերապրոֆիլավորվելուց հետո ձեռք է բերվել բժշկական թթվածնային կենտրոնացված համակարգ, 37 հատ թթվածնային խտացուցիչ, 9 հատ SIPAP սարք, 20 հատ «Բոբրովի» թթվածնի խոնավացուցիչ, 3 հատ մոնիտոր, 2 հատ թթվածնի արհեստական օդափոխության սարք։

2020թ.-ի հունիսի 9-ին «Վեդու ԲԿ» ՓԲԸ-ի ստացիոնար օղակը վերապրոֆիլավորվեց ինֆեկցիոն հիվանդանոցի

Այս ընթացքում «Վեդու ԲԿ»-ում կատարվել է

  • 934 ՊՇՌ տեստավորում, որից 516-ը՝ դրական, 418-ը՝ բացասական
  • Տվյալ պահին ամբուլատոր օղակի կողմից հսկվում է COVI19-ով վարակված 25 հիվանդՄինչև հուլիսի 31-ը բուժում են ստացել 289 հիվանդ, որից 133-ը՝ ծանր դեպք, 1 հիվանդ մահացել է
  • Բուժվողներից 221-ը եղել են Արարատի մարզից, իսկ մնացածը՝ այլ մարզերից և Երևանից:

Ավելի վաղ վերջին 6 ամիսների ընթացքում կատարված աշխատանքներն ու փոփոխություններն էր ներկայացրել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը:

  • 1. Շուրջ 11.000 պացիենտների բուժսպասարկում, ներառյալ 9000 հոգի ստացիոնար պայմաններում բուժվածներ և բուժվողներ, 2000-ը ամբուլատոր։
  • 2. Նոր աշխատատեղերի ստեղծում։
  • 3. Հիվանդանոցի շենքային, գույքային համալրում, վերազինում և բարեկարգում։
  • 4. Մոդուլային հիվանդասենյակների կառուցում։
  • 5. Մահճակալային ֆոնդի և թոքերի արհեստական շնչառության սարքերի զգալի թվով համալրում։
  • 6. Ճառագայթային ախտորոշման բաժանմունքի համալրում ՀՇ- հետազոտության սարքով, և ՀՇ հետազոտության լայնածավալ իրականացում։
  • 7. Թթվածնային կայանի կառուցում, հիվանդանոցի ընդհանուր հոսանքի ցանցի վերափոխում, բժշկական սարքավորումների համալրում։
  • 8. Բաժանմունքների հիմնանորոգում, սանիտարահամաճարակաբանական նորմերին համապատասխան հիվանդասենյակների ավելացում։
wp-apeth