Քաղաքացին վրաերթի է ենթարկվել

Քաղաքացին վրաերթի է ենթարկվել

Օգոստոսի 18-ին, ժամը 19։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճառյան և Մարշալ Բաբաջանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացուն վրաերթի են ենթարկել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մարշալ Բաբաջանյան փողոցի թիվ 9/6 շենքի մոտակայքում «Nissan Altima» մակնիշի (վարորդ՝ Գարիկ Դ․, ծնված 1985 թ․) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացի Ավետիք Ա․-ին (ծնված 1979 թ․), ով, մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։

wp-apeth