Բացահայտել են հանցագործության 73 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված

Բացահայտել են հանցագործության 73 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 11-ական, թմրամիջոցի հայտնաբերման` 7, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 5, յուրացման կամ վատնման՝ 4, կողոպուտի, ծեծի ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, սպանության, անձի առևանգման, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, փաստաթղթի կեղծիքի, ինքնիրավչության, առևտրային կաշառքի և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք իրացնելու՝ 1-ական դեպք։

  • Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
  • Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

wp-apeth