Այրվել է «BMW»-ի շարժիչի հատվածը

Այրվել է «BMW»-ի շարժիչի հատվածը

Օգոստոսի 17-ին, ժամը 19:34-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի գնացքի գծերից Ոստան գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:47-ին, մարվել` 20:01-ին: Այրվել է Գաբրիել Ս․-ին պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

wp-apeth