Լավագույնները ստացան մրցանակները

Լավագույնները ստացան մրցանակները

Հայաստանի 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Մորի Կոնեն, երկրորդ և երրորդ տեղ զբաղեցրած Մաքսիմ Մայրովիչը և Ջոնել Դեսիրեն ստացել են իրենց մրցանակները: Իրեն հասանելիք մրցանակն է նաև ստացել անցած մրցաշրջանի Հայաստանի լավագույն մարզիչ Իգոր Պիկուշչակը:

Մրցանակները ՀՖՖ ներկայացուցիչները հանձնել են Հայաստանի առաջնության առաջին տուրի «Նոա» — «Շիրակ» հանդիպման ընդմիջմանը: Արարողության լուսանկարներն արվել են ՀՖՖ գործընկերների, ինչպես նաև «Նոայի» լոգոյի ֆոնին: Եթե ՀՖՖ-ի գործընկերների մասով ամեն ինչ հասկանալի է, ապա զարմանալի է, թե ինչու է օրինակ «Շիրակի» ռմբարկու Մորի Կոնեն մրցանակը ստացել «Նոայի» լոգոյի ֆոնին:

wp-apeth