«Գյումրին» պարտվել է առաջին խաղում

«Գյումրին» պարտվել է առաջին խաղում

Մեկնարկել է Հայաստանի կանանց բասկետբոլի առաջնությունը: Առաջին խաղում «Լես Ֆոքսեսը» հյուրըկալվելիս 101-47 հաշվով հաղթել է «Գյումրի» թիմին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվել է Արմինե Արմուտյանը («Գյումրի»), որը վաստակել 22 միավոր, հայտնում են ՀԲՖ-ի մամուլի ծառայությունից:

Նշենք, որ առաջնությանը մասնակցելու են 6 թիմ Երևանից և Գյումրիից։ Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 6 շրջանով: Այնուհետև 6 շրջանի արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ–օֆֆ փուլում:

Մասնակից թիմերն են՝

  • «Հատիս» (Երևան)
  • «Լեգենդ» (Երևան)
  • «Գյումրի» (Գյումրի)
  • «Արցախ» (Երևան)
  • «Լես ֆոքսես» (Երևան)
  • «Էրեբունի » (Երևան)
wp-apeth