«Արարատն» ու «Վանն»՝ առաջատար. առաջին տուրի ամփոփումը

«Արարատն» ու «Վանն»՝ առաջատար. առաջին տուրի ամփոփումը

Հայաստանի առաջնությունը մեկնարկեց, անդրանիկ տուրում նախատեսված հինգ խաղից կայացան չորսը: Վանաձորի «Լոռին» ինչպես ավելի վաղ հայտարարել էր, չներկայացավ «Ուրարտուի» հետ հանդիպմանը: Մնացած խաղերում գրանցվեց երկու ոչ-ոքի, մեկական հաղթանակ տարան տանտերերը, մասնավորապես բացման խաղում չեմպիոն «Արարատ-Արմենիան» մրցակցի հարկի տակ մրցեց բրնոզե մեդալակիր «Ալաշկերտի» հետ, գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Խաղային երկրորդ օրը նորեկ «Վանը» նորամուտը Բարձրագույն խմբում նշեց հաղթանակով: Սևադա Արզումանյանի գլխավորած թիմը Չարենցավանում 2:1 հաշվով հաղթեց «Գանձասար-Կապանին»: Նորամուտը նոր թիմի ղեկին հաղթանակով նշանավորեց նաև Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: Վերջինիս սաները տուրի խաղային երրորդ օրը «Հանրապետականում» ընդունեցին Երևանի «Փյունիկին» և հաղթանակ տարան նվազագույն հաշվով: Դրանից առաջ առաջնության անդրանիկ միավորը վաստակեց Վարդան Բիչախչյանի նախկին թիմը՝ Գյումրու «Շիրակը»: Տիգրան Դավթյանի գլխավորությամբ շիրակցիները կարողացան մինչև վերջ պայքար մղել և «Նոայի» հետ արտագնա մրցավեճն ավարտել 2:2 հաշվով:

Կայացած առաջին տուրից հետո մրցաշարային աղյուսակում վաստակած երեքական միավորով առաջատարներն են «Արարատն» ու «Վանը», միանգամից չորս թիմ՝ «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը», «Շիրակն» ու «Նոան» ակտիվում ունեն մեկական միավոր:

  • Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1.  Արարատ 1 1 0 0 1 0 3
2.  Վան 1 1 0 0 2 1 3
3.  Արարատ-Արմենիա 1 0 1 0 0 0 1
4.  Ալաշկերտ 1 0 1 0 0 0 1
5.  Շիրակ 1 0 1 0 2 2 1
6.  Նոա 1 0 1 0 2 2 1
7. Ուրարտու 0 0 0 0 0 0 0
8.  Լոռի ՖԱ 0 0 0 0 0 0 0
9.  Գանձասար-Կապան 1 0 0 1 1 2 0
10.  Փյունիկ 1 0 0 1 0 1 0

Հաջորդ տուրը կմեկնարկի օգոստոսի 21-ին «Ալաշկերտ» — «Նոա» խաղով: Տուրի խաղային երկրորդ օրը նախատեսված է «Շիրակ» — «Արարատ» հանդիպումը, սակայն խաղը կարող է չկայանալ: Երևանայն ակումբում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի և ակումբը դիմել է ՀՖՖ, որպեսզի հետաձգեն այն: Նման դիմում է ՀՖՖ ուղարկել նաև Գյումրու «Շիրակը», որ վարչական անձնակազմում ևս վարակման դեպք է արձանագրվել: Խաղային երրորդ օրը նախատեսված է միանգամից երեք հանդիպում, մասնավորապես «Լոռին» ընդունելու է «Վանին», «Արարատ-Արմենիան»՝ «Գանձասար-Կապանին», «Փյունիկը»՝ «Նոային»:

Տուր 2 Քաղաք Մարզադաշտ
23.08.20 Փյունիկ
  —
Ուրարտու Երևան  «Հանրապետական» 19:30
23.08.20 Ար.-Արմ.
  —
Գանձ.-Կ. Երևան  Ավան 18:30
23.08.20 Լոռի ՖԱ
  —
Վան Վանաձոր  ՎՖԱ մ/դաշտ 17:00
22.08.20 Շիրակ
  —
Արարատ Գյումրի  քաղաքային 17:00
21.08.20 Ալաշկերտ
  —
Նոա Երևան  «Նաիրի» 17:30

Առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակում առաջին տուրից հետո հավասարություն է, բոլորը խփել են մեկական գոլ:

  • Ռմբարկուներ
N
Ֆուտբոլիստ
Գոլեր
01
Վլադիմիր Ազարով (Նոա) 1
02
Արտյոմ Միքայելյան (Շիրակ) 1
03
Ուրոշ Նենադովիչ (Արարատ) 1
04
Արման Ասլանյան (Շիրակ) 1
05
Դանու Սպետառու (Նոա) 1
06
Գեղամ Հարությունյան (Գանձասար-Կապան) 1
07
Միհրան Մանասյան (Վան) 1
08
Էզա Կուասի Ուիլֆրեդ (Վան) 1
wp-apeth