Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-21-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-21-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում՝

Oգոստոսի 16-ի երեկոյան, 17-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-19-ը, 21-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում  հնարավոր է կարկուտ: Oգոստոսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

  • Քամին՝  հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
  • Օդի ջերմաստիճանն օգոստոսի 16-17-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, 18-21-ն աստիճանաբար կբարձրանա 4-5աստիճանով:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 16-ի երեկոյան, 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

wp-apeth