Հրդեհ Արարատ գյուղում․ այրվում է խոտածածկ տարածք

Հրդեհ Արարատ գյուղում․ այրվում է խոտածածկ տարածք

Օգոստոսի 16-ին, ժամը 05։30-ին Արարատ գյուղի ՈՒրծի լեռների «ՈՒռանոց» կոչվող հատվածում աշխատանքները վերսկսվել են, կան ծխացող օջախներ․ հրշեջ-փրկարարները ծխացող օջախներին (մոտ 3 կմ) մոտեցել են ոտքով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին, ժամը 14:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ գյուղի մոտակա սարի վրա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ՈՒրծի լեռների «ՈՒռանոց» կոչվող հատվածում: Այրվում է մոտ 10 հա խոտածածկ տարածք։

Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են բարդ ռելիեֆի և մթության պատճառով։ Հրդեհի օջախից մոտ 3 կմ հեռավորության վրա իրականացվել է հերթապահություն: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև 16 քաղաքացիներ:

wp-apeth