Վահան Բիչախչյանի հերթական գոլը (տեսանյութ)

Վահան Բիչախչյանի հերթական գոլը (տեսանյութ)

Սլովակիայի ընթացիկ առաջնության երրորդ տուրում «Ժիլինան» մրցակցի դաշտում 4:2 հաշվով հաղթեց «Տրենչինին»: Հանդիպմանը հյուրերի կազմում մասնակցեց Վահան Բիչախչյանը՝ փոխարինման դուրս գալով 76-րդ րոպեին: Հայ ֆուտբոլիստը գոլի հեղինակ դարձավ խաղի ավարտից րոպեներ առաջ՝ գրավելով մրցակցի դարպասը 11 մետրանոցից: Սա Վահանի չորրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում:

wp-apeth