Թարմ տվյալներ. վարակվածների թիվն անցել է 21 միլիոն 374 հազարը

Թարմ տվյալներ. վարակվածների թիվն անցել է 21 միլիոն 374 հազարը

Համաձայն worldometers-ի տվյալների՝ օգոստոսի 15-ի ժամը 13:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 21 միլիոն 374 հազարը (21,374,002), մահացել է 763,745, բուժվել՝ 14,160,946 հիվանդ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 5 միլիոն 476 հազարը՝ 5,476,266 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան, որտեղ վարակավծների թիվն անցել է երեք միլիոն 278 հազարը (3,278,895), Հնդկաստանը (2,530,490), Ռուսաստանը (917,884), Հարավային Աֆրիկան (579,140), Պերուն (516,296), Մեքսիկան (511,369), Կոլումբիան (445,111), Չիլին (382,111), Իսպանիան (358,843) և Իրանը (338,825):

Մահացածների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (171,535), հետո գալիս են Բրազիլիան (106,571), Մեքսիկան (55,908), Հնդկաստանը (49,170), Մեծ Բրիտանիան (41,358),  Իտալիան (35,234), Ֆրանսիան (30,406), Իսպանիան (28,617), Պերուն (25,856), Իրանը (19,331), Ռուսաստանը (15,617), Կոլումբիան (14,492), Հարավային Աֆրիկան (11,556), Չիլին (10,340) ու Բելգիան (9,924):

Ապաքինվածների թվով ևս առաջատարը Միացյալ Նահանգներն է (2,875,147), հետո գալիս են Բրազիլիան (2,384,302), Հնդկաստանը (1,809,702), Ռուսաստանը (729,411), Հարավային Աֆրիկան (461,734), Չիլին (355,037), Պերուն (354,232), Մեքսիկան (345,653), Իրանը (293,811)  և Պակիստանը (265,624):

wp-apeth