Գյումրու ինֆեկցիոնից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 513 բնակիչ

Գյումրու ինֆեկցիոնից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 513 բնակիչ

Օգոստոսի 15-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 20 հիվանդ է բուժվում, նրանցից 18-ը Շիրակի մարզի բնակիչ է։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 8695 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 14-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 7341 նմուշառման հետազոտություն, օգոստոսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք։

Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 443 քաղաքացի, նրանցից 93-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 513 բնակիչ։ 53 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 37 դեպք:

wp-apeth