Քննարկել են «Սքայ Գյումրի» ծրագրին առնչվող բազմաթիվ հարցեր

Քննարկել են «Սքայ Գյումրի» ծրագրին առնչվող բազմաթիվ հարցեր

Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն ընդունել է «Արմոն» ՍՊԸ տնօրեն Խաչատուր Սարգսյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Սքայ Գյումրի» ծրագրին առնչվող բազմաթիվ հարցեր, խոսել ծրագրի ընթացքի, առաջիկա անելիքների մասին:

Նշենք, որ «Սքայ Գյումրի» ծրագրի իրագործման դեպքում Գյումրիում կստեղծվի օդային տրանսպորտի համակարգ՝ իր ենթակառուցվածքներով։ Ներդրողը ծնունդով գյումրեցի է, որը երկար տարիներ բնակվել է Աֆրիկայում։

wp-apeth