ՀՖՖ նախկին գործադիր տնօրենը գրառում է կատարել. Լոգոյի պատմությունը

ՀՖՖ նախկին գործադիր տնօրենը գրառում է կատարել. Լոգոյի պատմությունը

ՀՖՖ նախկին գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՖՖ լոգոյի հետ կապված պատմությանն ու գրառում կատարել:

«Վերջերս ինչ-որ անհասկանալի և հասարակությանն անհայտ պատգամավոր, փորձել է շահարկել մի հարց, որը վաղուց և ժամանակին հանրության լայն շրջանակների համար այլևս պարզաբանված է, իսկ թեման՝ սպառված: Հիշեցնեմ, որ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի լոգոն մրցույթի արդյունքում փոխվել էր և թյուրիմացաբար, առանց որևէ միտումի նրանից դուրս էր մնացել Արարատ լեռան պատկերը: Լոգոյի փոփոխությունը համընկավ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումներից մեկի(ընգծում եմ՝ միայն մեկի) հետ: Արձագանքելով հանրության քննադատությանը՝ այդ ժամանակ ֆեդերացիայի ղեկավարությունը արագ վերականգնեց նախկին լոգոն, իսկ ֆեդերացիայի նախագահը պաշտոնապես և հրապարակայնորեն ներողություն խնդրեց այդ թյուրիմացության համար: Որպես ՀՖՖ նախկին առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն այսքանը հիշեցնում եմ, որպեսզի անհասկանալի ծագում և գործունեություն ծավալող ոմանք այլևս չփորձեն իրենց կեղտոտ քաղաքական խաղերի մեջ ներառել և շահարկել վաղուց պարզաբանված, սպառված և լուծված խնդիրը»,- գրել է Մինասյանը:

wp-apeth