Բացահայտել են հանցագործության 77 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված

Բացահայտել են հանցագործության 77 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 77 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 19, խարդախության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման` 8, անձնական ունեցվածքի գողության, ընտանեկան բռնության և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 6-ական, յուրացման կամ վատնման՝ 5, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 4, կողոպուտի, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպանության սպառնալիքի, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, անառակաբարո գործողությունների ու ինքնիրավչության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

  • Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
  • Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և խուլիգանության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

wp-apeth