Սեփական մեքենայում դիմակ դնելու պահանջը կվերացվի. այլ որոշումներ
Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 1 ամսով, սակայն սահմանափակումները մեղմացվել են, մասնավորապես
- Սեփական մեքենայում դիմակ դնելու պահանջը կվերացվի, դիմակը պարտադիր կլինի հանրային տրանսպորտում, այդ թվում` տաքսիում։
- Հանրային բաց տարածքներում դիմակը պարտադիր է, սակայն բնության գրկում և նմանատիպ այլ վայրերում տվյալ պահանջը չի գործի։
- Գրադարանները և թանգարանները կվերաբացվեն, իսկ թատրոնները և համերգասրահները կգործեն բացօթյա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը, վերացվել է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը՝ որոշակի կանոնների պահպանմամբ՝ մասնավորապես անհրաժեշտ է դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը առնվազն 1.5 մետր, մեղմացվել են ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու սահմանափակումները՝ թույլատրելով դրանց կազմակերպումը և մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի, քան 40 մասնակցով և պահպանելով պարետի կողմից ներկայացված անվտանգության կանոնները, վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը։