Երվանդաշատում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

Երվանդաշատում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

Օգոստոսի 11-ին, ժամը 17։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երվանդաշատ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:33-ին, մարվել՝ 19:50-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։

wp-apeth