ԲԳՎ-ների գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը

ԲԳՎ-ների գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը

Բնակարանների գնման վկայագրերի երկրորդ ծրագրով Շիրակի մարզի գյուղական 9 բնակավայրերի 90 ընտանիք ճանաչվել է շահառու, պայմանագրեր կնքվել են նրանցից 86-ի հետ, 56 ընտանիքների եզրակացություններ են տրամադրվել, 49-ը արդեն ձեռք են բերել բնակարաններ։ Հաշվի առնելով համավարակի պայմաններում առաջացած դժվարությունները՝ կառավարությունը որոշում է կայացրել բնակարանի գնման վկայագրերի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի նոյեմբերի 1-ը։ Այն ընտանիքները, որոնք չեն հասցրել բնակարանատեր դառնալ ունեն լրացուցիչ ժամանակ վկայագիրն իրացնելու համար, հայտնում են Շիրակի մարզպետարանից:

wp-apeth