Բացահայտվել է հանցագործության 66 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված

Բացահայտվել է հանցագործության 66 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 66 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 15, անձնական ունեցվածքի գողության՝ 10, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք հասցնելու՝ 6, ծեծի՝ 4, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 3, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, հարկերից խուսափելու, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, ալիմենտ չվճարելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ինքնակամ զավթելու, ինչպես և շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, սպանության սպառնալիքի, պետական սահմանն ապօրինի հատելու և ազատությունից ապօրինի զրկելու՝ 1-ական դեպք։

  • Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
  • Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության և կողոպուտի 1-ական դեպք։

wp-apeth