Տիգրան Վիրաբյան. «… պետք է ապաշնորհ լինես, որ թիմի հետագան ձախողես»

Տիգրան Վիրաբյան. «… պետք է ապաշնորհ լինես, որ թիմի հետագան ձախողես»

Գյումրու «Շիրակի» նորանշանակ նախագահ Տիգրան Վիրաբյանը հարցազրույց է տվել news.am պարբերականին՝ անդրադառնալով մի շարք հարցերի: 

«Մենք այս տարին օգտագործելու ենք, որպեսզի կարողանանք ամուր հիմքեր ստեղծել, և վերադառնալ հաջորդ մրցափուլին, որպեսզի չեմպիոնության համար պայքարենք, ինչը նշանակում է, որ այս տարի չի բացառվում՝ «Շիրակը»  նույնպես բարձր հորիզոնականներ կզբաղեցնի, որովհետև «Շիրակը» նաև ոգին է, այն նվիրյալ երկրպագուներն են։ «Շիրակի» կյանքում դժվարին տարիներ են եղել, երբ ակումբի կացությունը բարդ էր, այդ երկրպագուները  մարզադաշտում՝ իրենց թիմի կողքին էին։ Ես վստահ եմ,  որ ունենալով նման երկրպագուների բանակ, նման փայլուն աշխատակազմ, մարզիչների կազմ, երիտասարդ կադրեր Շիրակի հողից, այս ամեն ինչով ուղղակի պետք է ապաշնորհ լինես, որ թիմի հետագան ձախողես»,- ասել է Վիրաբյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

wp-apeth