Հրդեհ ավտոմեքենայի շարժիչի հատվածում

Հրդեհ ավտոմեքենայի շարժիչի հատվածում

Օգոստոսի 10-ին, ժամը 06:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռցի փողոցի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկել է Քանաքեռցի 1-ին փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:28-ին, մարվել՝ 06:38-ին: Այրվել է «BMW E36» մակնիշի (վարորդ Վահե Շ․) ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ջերմահարվել՝ դիմապակին:

wp-apeth