Բազե որսած երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Արթիկի բաժին

Բազե որսած երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Արթիկի բաժին

Օգոստոսի 8-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի որս կատարելու կասկածանքով, Երևան-Գյումրի ճանապարհի՝ Հոռոմ գյուղի խաչմերուկից բերման են ենթարկել 26-ամյա երիտասարդի՝ իր վարած «Իվեկո» մակնիշի ավտոմեքենայով: Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է «Գամո» օդաճնշիչ հրացան, իսկ բեռնախցիկում՝ վիրավոր բազե: Տղամարդը հայտնել է, որ ժամը 16.30-ի սահմաններում թռչունը որսացել է Հոռոմ գյուղի դաշտերում: Հրացանը վերցվել է, իսկ թռչունը տեղափոխվել՝ անվտանգ վայր։ Նախապատրաստվում են նյութեր, հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

wp-apeth