Ախալքալաքի դեպքի առթիվ 1 անձ է ձերբակալվել, հետաքննությունը շարունակվում է

Ախալքալաքի դեպքի առթիվ 1 անձ է ձերբակալվել, հետաքննությունը շարունակվում է

Օգոստոսի 8-ի երեկոյան Ախալքալաքում սպանության և խմբակային բռնության փաստի առթիվ ձերբակալվել է 1 անձ՝ կանխամտածված սպանության մեղադրանքով: Հետաքննությունը շարունակվում է։ Հասարակական կարգը պահպանելու համար մոբիլիզացված է ոստիկանությունը :Այս մասին հայտնել է ՆԳ փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն:

Այսօր, ժամը 10:00-ին, Ախալքալաքում՝ ոստիկանության բաժանմունքի շենքում ՆԳ փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն ճեպազրույց է անցկացրել Ախալքալաքում երեկ տեղի ունեցած սպանության և զանգվածային անկարգությունների թեմայի շուրջ, հայտնում է jnews.ge-ն:

«Ախալքալաքում նախօրեին կատարված սպանության արդյունքում ձերբակալվել է մեկ անձ՝ կանխամտածված սպանության մեղադրանքով: Թեժ հետքերով, դեպքից մի քանի ժամ անց ձերբակալվել է մեկ անձ: Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն (Ծնված՝ 1983 թվականին) , վիճաբանության ընթացքում հրազենով մահացու վիրավորանք է հասցրել Վ.Մ.-ին (Ծնված՝ 1993 թվականին) : Վ.Մ.-ն մինչև հիվանդանոց տեղափոխելը մահացել է: Սպանությունից հետո վճիաբանությունը վերաճել է խմբակային բռնությունների, որի արդյունքում վնասվել է մասնավոր սեփականություն: Ինտենսիվ հետաքննություն է իրականացվում խմբակային բռնությունների կազմակերպման և անցկացման ուղղությամբ՝ գտելու այն մարդկանց, ովքեր իրագործել են բռնություն: Ինչպես տեսնում եք, իրավիճակը կայուն է: Հասարակական կարգը և անվտանգությունը պահպանելու համար մոբիլիզացված են ոստիկանական ուժեր», – հայտարարել է ՆԳ փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն:

Երեկ՝ օգոստոսի 8-ին, Ախալքալաքի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել վիճաբանություն՝ երիտասարդներից բաղկացած երկու խմբերի միջև, ինչի արդյունքում հրազենով սպանվել է Կուլիկամ գյուղի բնակիչ Վ.Մ.-ն (Ծնված՝ 1993 թվականին):

Դրանից հետո քաղաքում սկսվել էին զանգվածային անկարգություններ: Երիտասարդների մոլեգնած խումբը ջարդուփշուր է արել և հրդեհել «ԱրտՍեգ» հյուրանոցը և 4 տներ՝ կապված հյուրանոցի սեփականատերերի և նրանց ընկերների հետ:

Երեկվանից՝օգոստոսի 8-ի երեկոյան, քաղաքում մոբիլիզացված են հատուկ նշանակության ջոկատայինները:

Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի ՔՕ 108-րդ հոդվածի և Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածի, III և IV մասերով, որը ենթադրում է կանխամտածված սպանություն և ապօրինի զենքի պահում:

wp-apeth