«Արարատ-Արմենիային» բաժին հասավ «Օմոնիան»

«Արարատ-Արմենիային» բաժին հասավ «Օմոնիան»

Շվեյցարիայի Նիոնում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի գալիք խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի չեմպիոնին բաժին է հասել Կիպրոսի չեմպիոնը:

Դավիդ Կամպանիայի գլխավորած թիմը մրցելու է «Օմոնիայի» հետ, խաղը կայանալու է Երևանում: Նշենք, որ դիմակայության հաղթողը որոշվելու է մեկ խաղով: Հանդիպումը կայանալու է օգոստոսի 18-ին կամ 19-ին: Զույգի հաղթողը կնվաճի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի ուղեգիր, իսկ պարտվողը պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում:

wp-apeth