Սուպերգավաթի խաղարկության խաղը կսպասարկի Աշոտ Ղալթախչյանը

Սուպերգավաթի խաղարկության խաղը կսպասարկի Աշոտ Ղալթախչյանը

Օգոստոսի 9-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը «Նոայի» և «Արարատ-Արմենիայի» միջև։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Աշոտ Ղալթախչյանը: Նրան կօգնեն Ատոմ Սևգուլյանն ու Հարություն Համբարձումյանը: Չորրորդ պաշտոնյան Հենրիկ Նալբանդյանն է, մրցավարների տեսուչը՝ Սլավա Ղազարյանը, հանդիպման պատվիրակը՝ Աննա Թադևոսյանը:

wp-apeth