Լիբանանի հայկական ԶԼՄ-ների շենքերը մեծ վնասներ են կրել (լուսանկարներ)

Լիբանանի հայկական ԶԼՄ-ների շենքերը մեծ վնասներ են կրել (լուսանկարներ)

Լիբանանում օգոստոսի 4-ին որոտացած պայթյունը մեծ վնասներ է հասցրել հայկական բոլոր կառույցներին, բավականին շատ են նաև լրատվամիջոցների կրած վնասները, «Ազդակ» թերթի աշխատակիցներից մեկը վիրավորվել է: Վնասվել են նաեւ տպարանները, որտեղ տպագրվում են թերթերը, գրատները, որտեղ վաճառվում են հայերեն թերթեր, գրքեր: Գրադարանները և հայկական թերթերի, գրքերի պահոցները նույնպես տուժել են աննախադեպ պայթյունից:

Չնայած կրած վնասներին՝  հայկական ԶԼՄ-ները շարունակեցին գործել՝ հրատապ տեղեկություններ տարածելով աղետյալ Բեյրութից:

«Արևելք» պարբերականը ներկայացրել է հայկական թերթերի, ռադիոկայանների շենքերի լուսանկարները:

wp-apeth