Բեյրութի պայթյունից մահացած 11 հայերից ևս երկուսի ինքնությունը հայտնի է

Բեյրութի պայթյունից մահացած 11 հայերից ևս երկուսի ինքնությունը հայտնի է

Բեյրութի նավահանգիստներից մեկում  օգոստոսի 4-ին տեղի ունեցած աղետալի պայթյունին զոհ են գնացել հարյուրավոր լիբանանցիներ, որոնցից 11-ը, ինչպես հայտնել ենք, հայեր են: Նրանցից երկուսի ինքնությունը «Արևելք» պարբերականը նույնպես պարզել է՝ Շանթ Հակոբյան և Ալիս Բալյան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք Նազար Նաջարյանի, Ջեսիկա Բեզջյանի, Դելիա Փափազյանի, Ժակ Բարամագյանի, Անահիտ Բերբերյանի, Լիզա Գավուքջեան-Գոզուբոյուկյանի, Վարուժան Թոսունյանի, Գայա Ֆոտուլյանի, Սարգիս Թեքիրյանի մահվան մասին:

wp-apeth