Մարել են ընդհանուր 38․7 հա տարածքում բռնկված հրդեհները

Մարել են ընդհանուր 38․7 հա տարածքում բռնկված հրդեհները

Օգոստոսի 6-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

  • Երևանի Դավթաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 1000 քմ, 1 հա, 5000 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 5 հա, 500 քմ, Էրէբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 5 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1800 քմ,
  • Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1000 քմ, 2 հա, 400 քմ, Օշական գյուղում՝ 2000 քմ, Ուշի-Արտաշավան ավտոճանապարհին՝ 4 հա,
  • Արմավիր մարզի Էջմիածին քաղաքում՝ 8000 քմ, 2000 քմ, Մրգաշատ գյուղում՝ 2 հա, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ 1 հա, 8 հա,
  • Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 5000 քմ, Նորամարգ գյուղում՝ 7000 քմ, Նիզամի գյուղում՝ 1700 քմ,
  • Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ 2000 քմ, Պռոշյան գյուղում՝ 5000 քմ, Արզնի գյուղում՝ 1000 քմ,
  • Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում՝ 6 հա, Սյունիք գյուղում՝ 2500 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 38․7 հա: 

wp-apeth