«Opel Combo» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է

«Opel Combo» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է

Օգոստոսի 6-ին, ժամը 12։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Combo (վարորդ՝ Սամվել Գ․, ծնված 1997 թ.) և «Toyota Corolla» (վարորդ՝ Էդգար Հ․, ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Combo» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է․տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

wp-apeth