ՃՏՊ Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին․ կան զոհեր և տուժածներ

ՃՏՊ Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին․ կան զոհեր և տուժածներ

Օգոստոսի 6-ին, ժամը 06։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 100 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻՆ-ից:

Պարզվել է, որ Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին՝ Լուսաղբյուր գյուղի մոտակայքում, «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 100 մ) և շրջված հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով Սպարտակ Ա․-ն (ծնված 1997 թ․) տեղում մահացել է, իսկ Ալբերտ Ս․-ն (ծնված 1998 թ․), Արտուշ Ն․-ն (ծնված 1991 թ․), Մանուկ Մ․-ն (ծնված 1989 թ․) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձորի ԲԿ։

Բժիշկները Մանուկ Մ․-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Shamshyan.com-ի հաղորդման համաձայն՝ մինչ դեպքի վայրում զննություն են կատարել Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի խումբը՝ հիվանդանոցից ահազանգ  է ստացվել, որ վիրավորներից մեկը նույնպես մահացել է։ Լոռու մարզի ոստիկանները և քննիչները պարզել են, որ մահացածներն են 29-ամյա Սպարտակ Ա-ն և 28-ամյա Սամվել Ղ-ն։ Վիրավորներն են 29-ամյա Արտաշ Ն-ն, 22-ամյա Ալբերտ Ս-ն և 35-ամյա Մանուկ Մ-ն։

wp-apeth