Այրվել է «Mercedes Benz C180» մակնիշի ավտոմեքենան

Այրվել է «Mercedes Benz C180» մակնիշի ավտոմեքենան

Օգոստոսի 6-ին, ժամը 14:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղի տներից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:55–ին, մարվել՝ 15:07–ին։ Տներից մեկի բակում այրվել է «Mercedes Benz C180» մակնիշի ավտոմեքենան։

wp-apeth