Մարել են ընդհանուր 7.3 հա տարածքում բռնկված հրդեհները
Օգոստոսի 4-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
- Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 1 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 1000 քմ,
- Արմավիրի մարզի Միասնիկյան գյուղում՝ 600 քմ,
- Կոտայքի մարզի Կարենիս գյուղում՝ 1000 քմ, Արզնի գյուղում՝ 3500 քմ,
- Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ 5․5 հա։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 7.3 հա: